«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը գոհ չէ դատարանի որոշումից, որով իր նկատմամբ կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
«Պիտի ազատ արձակեին առանց որևէ մի հարցի»,–ասաց նա՝ հավելելով, որ իհարկե, չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Դիտարկմանը, որ ձայնագրություններ կան իր անվան հետ կապված, Կանդազն ասաց. «Էդ ձայնագրություններն ինչի՞ մասին են։ Ձայնագրությունում եղել է մեր ծրագրի ներկայացումը։ 100 տարվա մեր ղարաբաղցիք են, գիտեք թե ուրի՞
Են։ Ով էլ զանգի, ծրագիրն ենք ներկայացնելու։ Դա սկի քարոզչության ընթացքում էլ չի եղել, շուտ է եղել։ Դա փետրվարի զրույց է եղել»։
Հարցին՝ ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները, թե ով, նա պատասխանեց. «Հլը դրա ժամանակը չի, հլը գործողություն կա անելու»։
Քաղաքական հարցերի նա չցանկացավ պատասխանել՝ ասելով. «Հիմա տնային կալանք են տվել, որ էդ հարցերին պատասխանեմ, նորցի են կալանավորելու»։
Ինչ վերաբերում է նրան, որ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ինքը Արցախում Կանդազին չի տեսել, նա արձագանքեց. «Ես Աննա Հակոբյանին տեսել եմ... տելեվիզորով
Նշենք, որ այսօր դատարանի որոշմամբ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, գործով առաջին դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց նրա խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։
Հիշենցենք՝ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։











