Կառավարությունը որոշել է մեր բոլոր բջջային հեռախոսների IMEI–ները գրանցել. IMEI–ը հեռախոսի հատուկ իդենտիֆիկացման համարն է, ոնց որ մեքենայի համարանիշն է, որը ունիկալ է, 15 նշանոց թիվ է ու դա դարձնում է ձեզ շատ վերահսկելի հեռախոսի տեսանկյունից։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայտարարվում է, որ սա արվում է որպեսզի բջջային հեռախոսների սև շուկան փակեն, բայց եկեք հասկանանք, թե այս ամենը ինչ վտանգներ է պարունակում, իսկ վտանգները կան։
Առաջինն այն է, որ սա մեզ դարձնում է շատ ավելի վերահսկելի մեզ, որովհետև ոչ միայն SIM քարտով եք դուք վերահսկվում, այլ նաև ձեր հեռախոսը ֆիզիկապես միշտ պարզ է դառնում, որ սա ձեր հեռախոսն է, պլյուս, ըստ նախագծի ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, ընդ որում, ոչ պետական, որին չափազանց շատ տվյալներ են տրվում, այսինքն ձեր հեռախոսի IMEI-ը, սիմ քարտը, անձնագրի համարը, պլյուս նաև սահմանի շարժը։
Լլինելու հետևյալը, եթե ձեր հեռախոսը պետական ռեեստր չկա, բլոկվելու է, ու սա նաև «մեծ ուրախություն» է տուրիստների համար։ Այսինքն մարդը գալիս է Հայաստան, 30-րդ օրը իր հեռախոսը անջատվում է, որովհետև ինքը գրանցված չի։ Կամ պետք է ինքը գնա հատուկ գրանցվի։ Պատկերացնեք, դուք գալիս եք ինչ-որ երկիր ձեր համար ֆռֆռալու, բայց հլը մի հատ էլ պետք է գնաք ինչ-որ պետության կառույց հերթ կանգնեք, ձեր հեռախոսի IMEI-ն գրանցեq, որ բլոկ չընկնի:
Մենք այստեղ փաստացի գործ ունենք տվյալների անհամաչափ հավաքագրման հետ, որը անվերահսկելի է։ Վերահսկողների և վերահսկողության մեխանիզմը, ես առնվազն չեմ տեսնում։ Ընդամենը ինչ-որ մի քանի հազար հեռախոս շուկայից հանելու համար, սև ձևով բերել են Հայաստան։ Ասենք, ինչ-որ մեկը Դուբայից մի երեք հատ հեռախոս է բերել, վաճառել , արդյո՞ք այս խնդիրը լուծելու համար արժի բոլորին հերթական ինչ-որ գերվերահսկողության համակարգի տակ գցել։ Ընդ որում, դուք պետք է դրա համար տուրք վճարեք։
Ընդհանրապես այսպիսի լուրջ որոշումները կարծում եմ՝ պետք է լուրջ քննարկվեն»։ Սամվել Մարտիրոսյանը թվարկեց այն երկրները, որտեղ նման կարգավորում կա՝ Թուրքիա, Իրան, Լիբանան, Եգիպտոս, Ուզբեկստան, Ղազախստան, Ադրբեջան, Տաջիկստան, Ինդոնեզիա, Պակիստան, Նեպալ, Կամբոջա, Բանգլադեշ, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա։
«Ինչպես տեսնում եք, աշխարհի «ամենաժողովրդավարական» երկրներն են բոլորի IMEI-ները գրանցում, շուտով ևս մեկ ժողովրդավարության բաստիոն՝ Ռուսաստանն է իր մոտ սա մտցնում»,– հեգնանքով նկատեց նա։











