ՍԴ կազմի լեգիտիմության խնդիր ունենք եւ ամենակարեւոր հանգամանքն այն էր, որ ՍԴ–ն կարող էր նշված խնդիրը լուծել։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ՍԴ–ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության շահերը ներկայացնող պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

 «Այսինքն ՍԴ–ն գիտակցելով նշված խնդիրը, հանգուցալուծում չէր տվել։ Այսօր մենք վերստին նշված հարցը բարձրացրեցինք, հիմքեր, հիմնավորումներ ներկայացրեցինք, բայց ՍԴ–ն դրան արձագանք չտվեց, դրանով իսկ իր կազմի լեգիտիմության կազմի խնդիրը ընդգծելով։ Սա այլեւս փատ է»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։