Ամենակարեւոր, հանրային ուշադրության ներքո գտնվող հարցը եւս մեկ դատավորի անաչառության հետ կապված խնդիրներն է, որը ՍԴ–ն թողեց անպատասխան եւ այս կազմով կշարունակի հայցերի քննությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ–ի մոտ լրագրողների հետ զրորւյցում ասաց «Ուժեղ Հայաստան»–ի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։
«Այս պահին ունենք ներկայացված 6 դիմում, 7 քաղաքական ուժ դիմումներ են ներկայացրել, բավականին ծավալուն դիմումներ են, փաստական հանգամանքները, որ պետք է քննվեն, ամեն օր նիստ ենք ունենալու, այդ թվում կիրակի օրերը»,– նշեց նա։











