Հուլիսի 2-ին Երևանում, Կառավարության շենքի առջև, մեկնարկել է «Հայաքվե» շարժման և «Մայր Հայաստան» կուսակցության համատեղ բողոքի ակցիան։ Ցուցարարները պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Կազմակերպիչները նաև նախատեսում են պաշտոնական ուղերձ հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որը այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։