ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը կուսակցության վարչության նիստում ընտրվել է խորհրդարանական խմբակցության ղեկավարի թեկնածու։ Այս մասին նիստից հետո հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը հարցին, թե քանի ձայն է հավաքել Մանավազյանը ասաց, որ էական չի, իսկ ՔՊ խմբակցության ղեկավարի մյուս թեկնածու Արթուր Հովհաննիսյանի վաղ հեռանալու մասին, ասաց որ չի նեղացել։

Հարցին, թե ՔՊ առանցքային պաշտոնյաների փոփոխություն տեղի ունեցավ, դրա պատճառը որն է, Փաշինյանն ասաց, որ ինքը կարծիք չունի, քանի որ փակ, գաղտնի քվեարկություն է տեղի ունեցել։

Դիտարկմանը, թե Փաշինյանի դիրքորոշումը մեծ դեր է խաղացել պաշտոնյաների ըտնտրություններում, Փաշինյանը հերքեց, ասելով, որ ինքը որեւէ ազդակ չի տվել,ավելին՝ նույնիսկ դեմքի արտահայտությունը չի փոխել։

«Բացառված է, ես որեւէ թեկնածու վերաբերյալ որեւէ անձնական կամ կոնֆիդենցիալ որեւէ կարծիք չեմ ունեցել, դեմքի նույն արտահայտությամբ եմ նստել, նույնիսկ հարցեր չեմ տվել, 0 ազդակ եմ տվել թեկնածուների վերաբերյալ»,–ասաց նա։

Նշենք, որ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու Արթուր Հովհաննիսյանը շատ վաղ հեռացավ նիստից, երբ դեռ Փաշինյանը ներսում էր։