Իրավապահների գործողությունների հետևանքով պարալիզացված են «Մուլտի գրուպ»-ի կազմում մտնող ավելի քան մեկ տասնյակ ընկերություններում աշխատանքը պարալիզացված է, մի քանի հազար աշխատակիցներ մնացել են դրսում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 6–ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան ու նրան պատկանող ընկերություններում խուզարկությունների մասին նոր մանրամասներ ներկայացրեց ԲՀԿ ղեկավարի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով, այդ հասցեներից են Արարատ ցեմենտը, Արարատի գինու, կոնյակի գործարանը, Օլպիմպավանը, հյուրանոցներ Ծաղկաձորում, Մուլտի սթոնը, Մուլտի Վելնես համալիրը։
«Բացի այն, որ այդ ընկերությունների աշխատանքն է պարալիզացված, այստեղ խայտառակ նախադեպի հետ գործ ունենք։ Օլիմպավանի համալիրի սենյակներից դուրս են բերել միջազային տարբեր մրցելույթների նպատակով ուսումնական հավաքներ անցկացնող տարբեր մարզաձևերի մարզիկների, հասկանալի է, չէ՞, որ սա միջազգային սկանդալ է։ Ես հասկանում եմ, որ խուզարկություն իրականացնող մարմինները երբեմն և շատ հաճախ մղոներով հեռու են լինում տրասմաբանությունից, տարրական քթի ծակ ունենալու ունակությունից, բայց կարծում եմ, որ երկրի միջազգային վարկի ու հեղինակության հետ նման խայտառակ ձևով խաղալը դարձել է այս իշխանությունների համար օրակարգային։ Սա տնտեսական, քաղաքական տեռորի հերթական դրսևորումներից մեկն է։ Օրեր շարունակ այդ թեմայով անոսներ անելուց հետո այսօր արդեն լծվել են աշխատանքի, մեզ համար այս ամեն ինչը սպասելի էր»,-ասաց Տոնոյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 6–ի վառ առավոտյան խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը։ Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ լայնածավալ խուզարկություններ են իրականացվում նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ–որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են։ Ավելի ուշ Աբովյանը նոր տեսանյութ է տարածել Ծառուկյանի տան դիմացից՝ նշելով, որ վերևում դրոններ են աշխատում. «Որոշ տվյալներով նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող վայրեր են մտել խուզարկության. Խոսքը վերաբերում է Կոնյակի գործարանի, Օլիմպավանի, «Մուլտի վելնես» ընկերության մասին է»։
Այս առնչությամբ Քննչական կամիտեից NEWS.am—ին միայն հայտնել էին. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու, որն այդպես էլ չէր քննարկվել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավում սպառնացել էր ունեզրկել ու կալանավորել իր ընդդիմախոսներին։ Մասնավորապես, խոսքը Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին էր։











