Ընտանի կենդանիների մի զույգ միմյանց հանդեպ տածած քնքուշ զգացմունքների շնորհիվ համացանցում ակնթարթային ճանաչում է ձեռք բերել:

Նման բան դժվար թե հաճախ հանդիպես. կատուն այնքան է կապվել առնետի հետ, որ նրան գրկած է քնում:

Երկարապոչ առնետի եւ փափկամազ կատվի քնքուշ գրկախառնության տեսագրությունը դիտել են հարյուր-հազարավոր կենդանասերներ, գրում է skuki.net-ը:

Հատկապես զարմանք է  հարուցում այն, թե ինչպես է առնետը սողոսկում քնած կատվի թաթերի տակ, ձգվում եւ հարմար տեղավորվում` պատրաստվելով քնելու: