Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ, նա սիրով Հայաստանը կոչում էր Իրանի ազնիվ հարևան։ Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ Խամենեին առանձնահատուկ հարգանքով էր վերաբերվում Իրանի հայ համայնքին և տարբեր առիթներով այցելում էր հայկական ընտանիքներ, հատկապես այն ընտանիքները, որոնց անդամները զոհվել էին իրանա-իրաքյան պատերազմում։
«Նա հատկապես ընդգծում էր հայ-իրանական բարեկամության կարևորությունը»,- նշել է դիվանագետը՝ հույս հայտնելով, որ Խամենեիի գաղափարները կշարունակեն հիմք ծառայել երկկողմ հարաբերությունների զարգացման համար։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Խամենեիի հետ հրաժեշտի արարողությանը մասնակցության համար։ Նրա խոսքով՝ դա վկայում է երկրների միջև ամուր կապերի և հարաբերությունների առանձնահատուկ բնույթի մասին։











