Դամասկոսում, այսօր` մայիսի 10-ին, երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 40-ի, եւս 170 սիրիացիներ վիրավորվել են:
Կրկնակի ահաբեկչության զոհերի մեծամասնությունը քաղաքացիական անձինք են: Զինվորականների շրջանում կորուստների թիվը ճշտվում է:
Դեպքի վայրում աշխատում են բժիշկները եւ փրկարարները: Իշխանությունները Դամասկոսի բնակիչներին կոչ են անում ակտիվորեն արյուն հանձնել, հաղորդում է Life News-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ի առավոտյան Սիրիայի մայրաքաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես ճշտում է Life News-ը, ահաբեկչությունները կատարվել էին Բաբ Շարքիի բանուկ հրապարակում` պատմական կենտրոնից ոչ հեռու:











