Դուք տղամարդավարի խոսք տվեցիք, ձեր խոսքին տեր չկանգնեցիք։ Այս մասին հուլիսի 15-ին Գյումրու ավագանու նիստի ժամանակ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին ասել է քաղաքի բնակչուհի Անահիտը։
Նիստում վթարային բնակարանների և քաղաքապետարանի աշխատանքի հետ կապված խնդիրների քննարկումը վերածվել է թեժ լեզվակռվի։ Կինն ընդգծել է, որ 2023 թվականից ի վեր անարդյունք խնդրում է քաղաքապետարանին լուծել հարևանների հետ ունեցած սուր կոնֆլիկտը, որոնք գրանցվել են փողոցում՝ ժամանակավոր տնակի մոտ, և նրա կյանքը վերածել են դժոխքի։ Նա քաղաքային իշխանություններին մեղադրել է անտարբերության մեջ՝ հայտարարելով, թե պաշտոնյաները պարզապես լվանում են իրենց ձեռքերը, մինչդեռ թաղամասում տիրող իրավիճակն արդեն սպառնում է արյունահեղությամբ ավարտվել։
Անահիտի խոսքով՝ Առաքելյանն ավելի վաղ անձամբ խոստացել էր իրեն ֆինանսական օգնություն հատկացնել վթարային բնակարանից տեղափոխվելու համար, սակայն խաբել է իրեն։ Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն ի պատասխան բնակչուհուն մեղադրել է ստախոսության մեջ․ «Անահիտ ջան խնդրում եմ լսեք, պրովոկացիա ես անում, ուրեմն սուտ ես խոսում»,- հայտարարել է նա, ինչից հետո անմիջապես փակել է նիստը։











