«Սարդ-մարդ» Ալեն Ռոբերը նվաճել է Ֆրանսիայի ամենաբարձր շենքը. նա առանց ապահովագրության բարձրացել է 231 մետրանոց «Ֆերսթ» երկնաքերը:

«Միր»-ը տեղեկացնում է, որ 49-ամյա էքստրեմալին մեկ ժամից էլ քիչ է պահանջվել մագլցելու համար:

Ալեն Ռոբերն իր կարիերան սկսել է 12 տարեկանում եւ այդ օրվանից ամբողջ աշխարհում 80 բարձրահարկ շինություններ է մագլցել, այդ թվում`Նյու Յորքի Empire State Building-ը, Մալայզիայի Petronas աշտարակը, Չիկագոյի Willis Tower երկնաքերը, Էյֆելյան աշտարակը, Սան Պաուլոյի եւ Սիդնեյի երկնաքերերը:

Մեծամասամբ ոստիկանները ալպինիստին ձերբակալել են շինությունները բարձրանալուց անմիջապես հետո: Մոսկվայում նա դաստիարակչական զրույց է ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ` «Ֆեդերացիա» գործարարարկան համալիրի 242 մետրանոց «Զապադ» աշտարակը մագլցելուց հետո: