Նարեկ Կարապետյանին մեղասգրվում է իրավաբանության հետ կապ չունեցող աբսուրդային մեղադրանք և արժեզրկում է բուն իրավական ինստիտուտը, սակայն ամենակարևորն այն է, որ ԿԸՀ-ի որոշումից հետո նրան կալանավորելու հարցն այլևս նույնիսկ չի էլ բարձրացվել։ Հուլիսի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմիններն ու Գլխավոր դատախազությունը ի սկզբանե ձգտել են կալանավորման, սակայն դրանից հրաժարվելը ցույց է տվել, որ իրավասությունը չի փլուզվում, երբ պահպանվում է իրավունքի գերակայությունը: «Կիրառվել են ինտենսիվ խափանման միջոցներ՝ չբացակաելու արգելք, գրավ, որոնք դատավարական հեռանկար չունեն և դրանց վերաբերյալ նաև դատավարական վերաբերմունք պետք է լինի․ այդ թվում՝ դրանց բողոքարկման մասով, ավելի մեղմ սահմանափակումների կիրառման բուն փաստն ապացուցում է Քննչական կոմիտեի սկզբնական պահանջների անհիմն լինելը», — ընդգծել է Վարդևանյանը: Նա հավելել է, որ պաշտպանական կողմը կշարունակի պաշտպանել իր գործընկերոջ իրավունքները, և ազատություն է մաղթել բոլոր քաղբանտարկյալներին: