18-ամյա Ֆլորենս Քոլգեյթը դարձել է «Բրիտանիայի բնական գեղեցկություն» հեռուստատեսային մրցույթի հաղթողը: Նրա դեմքը հեռուստադիտողները կատարյալ են համարել:

«Ես պետք է ուղարկեի լուսանկար` առանց դիմահարդարման, ապա ինձ զանգեցին եւ ասացին, որ ես 8 հազար մասնակիցներից մտել են հնգյակի մեջ»,- պատմում է աղջիկը:

Ֆլորենսի դեմքի գեղեցկությունը չափել են բառի բուն իմաստով: Գիտնականները խոստովանել են, որ նրա դեմքը գործնականում կատարյալ է, սիմետրիկ, փքուն շուրթերով եւ բարձր այտոսկրերով: Ըստ գիտնականների, դեմքի երկրաչափական բնութագրերը վճռոոշ գործոն են կատարյալ գեղեցկության համար: Ակնաբիբերի հեռավորությունը պետք է կազմի ականջների միջեւ ընկած տարածության 46 տոկոսը, Ֆլորենսի մոտ 44 է: Աչքերից շուրթեր ընկած հեռավորությունը պետք է լինի դեմքի երկարության երրորդ մասը, Ֆլորենսի մոտ ուղիղ 33 տոկոս է:

Ֆլորենսը կես դրույքով աշխատում է տեղական սրճարանում, մտադիր է առեւտրա-արդյունաբերական մենեջմենթ սովորել, եթե ձեռնտու առաջարկ չստանա մոդելային գործակալություններից: