Այո, Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունը հավանության է արժանացել։ Հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ հաջողվել է ընտրել խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների 4-5 թեկնածու։ «Այո, իմ թեկնածությունն արժանացել է հավանության, սակայն վերջնական որոշումը, միևնույն է, կայացնելու է խորհրդարանը», - այս մասին ասել է Բադալյանը։
Պատգամավորի կարծիքով՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի որոշակի առանձնահատկություններից ելնելով՝ դրա ղեկավարն ու անդամները պետք է լինեն տվյալ ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետներ։











