Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հուլիսի 30-ի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ երկու տարի առաջ արված հայտարարություններին և նշել, որ միջազգային բազմաթիվ գործընկերներ ունեն Հայաստանի կարիքը։
«Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանը։ Այն պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպական միությանը, Իրանին։ Եվ այս բոլոր գործընկերները պետք են Հայաստանին։ Հայաստանը պետք է Վրաստանին, իսկ Վրաստանը՝ Հայաստանին։ Հայաստանը պետք է Ֆրանսիային, Գերմանիային, Լեհաստանին և Մեծ Բրիտանիային», — ասել է Փաշինյանը՝ ընդգծելով արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և միջազգային գործընկերների շրջանակն ընդլայնելու Երևանի քաղաքականությունը։











