Երեկվանից որոնվող եւ այսօր հայտնաբերված 14-ամյա Վահե Ափիկյանի եղբայրը՝ Սարգիս Ափիկյանը մանրամասներ է պատմել NEWS.am-ի հետ զրույցում եղբոր տնից գնալու հետ կապված։
«Ժամը 2-ի, 3-ի կողմերն է դուրս եկել տնից, նամակ է թողել դուրս գալուց։ Բոլորս կասկածել ենք, որ Գառնիի Հավուց Թառ վանքում կլինի, սկսել ենք որոնողական աշխատանքները, առաջին օրը չենք կարողացել գտնել, հաջորդ օրն է, որ կարողացել գտնել։ Նամակում էլ գրել է, որ ուզել է ճգնավոր դառնալ, չի ուզեցել աշխարհիկ կյանքով ապրի, ինքը հայ առաքելական եկղեցու հետեւորդ է, ինչ–որ սետայի մեջ չի եղել»,– պատմեց եղբայրը՝ նշելով, որ Վահեն 3-4 տարի դպիր է եղել տարբեր եկեղեցիներում։
Եղբայրը պատմեց, որ եղբոր հեռախոսում՝ Сhat GPT-ում են գտել, որ հետաքրքվել է Հավուց թառ վանական համալիրով, դա էլ դարձել է իրենց համար որոնումների կողմնորոշիչ։
Նշենք, որ 14-ամյա պատանու կորելու լուրը երեկ տարածվեց, նրան այսօր են հայտնաբերել, երեխայի վիճակը լավ է։
Մանրամասները՝ տեսանյութում։











