Երեկվանից որոնվող 14–ամյա Վահե Ապիկյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժնից, որտեղ նրան տարել էին հայտնաբերելուց հետո, հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։
«Chat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի ու էդպես գնացի Գառնի, գիշերը մնացի էնտեղ, քնեցի եկեղեցու մոտ։ Առավոտյան գետի մոտ էի, մի մարդ եկավ, ասաց, որ ինձ ման են գալիս ու եկանք։ Ես որոշել էի վաղը վերադառնալ»,– լրագրողների հետ զրույցում ասաց Վահեն։
Ավելի վաղ Թովմաս Առաքելյանը գրել էր, որ կորել է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգիս եկեղեցում։
«29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր»,– գրել էր նա։
Տղային գտել են այսօր Գառնիում։
Մանրամասները՝ տեսանյութում։











