Թբիլիսիում մայիսի 13-ին հեղեղումների հետեւանքով 5 մարդ է զոհվել: Հորդառատ անձրեւների պատճառով Քուռը դուրս է եկել ափերից:
Օրթաչալայի շրջանի Գորգասալի փողոցում խցանվել են կոլեկտորները, ինչի արդյունքում ջուրը հասել է երկու-երեք մետր բարձրույթան եւ լցվել բնակելի տները, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգությունը: Վտանգավոր վայրերից մարդիկ տարհանվել են:Տարերքը մոլեգնել է նաեւ Վրաստանի շրջաններում, որտեղ տեղատարափ անձրեւները վնասել են ճանպարհներն ու էլեկտրահաղորդման գծերը:
Առավելապես տուժել են Ահմետսկի, Լագոդեհսկի եւ Դուշետսկի շրջանները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:











