Երբ մարդիկ փորձեն մտնել ձեր անձնական դաշտ, բնականաբար դուք հակահարված եք, չէ՞, տալու. երբ այդ սահմանները հատվեն և այդ բարեկրթության նորմերը խախտվեն, բնականաբար լինելու է համարժեք պատասխան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3–ին, ԱԺ–ում, NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Լևոն Լևոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է ձեզ ստիպել, որ դուք խախտեք այդ բարեկրթության կանոնները։
Դիտարկմանը, որ ընդդիմությունը ՔՊ–ին անվանում է մանդատագող, նա արձագանքեց. «Ովքեր ասում են՝ մանդատագողությամբ է ՔՊ-ն զբաղված, այդ նույն մանդատից իրենց էլ է բաժին հասել։ Օրենքի պահանջով մենք ստացել ենք 64 մանդատ, բայց մենք ԿՀ-ն չենք, խնդրում եմ այդ հարցերը գնացեք և ԿՀ-ում և Սահմանադրական դատարանում բարձրաձայնեք»։











