«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցությունը օգոստոսի 3-ին դեմ կքվեարկի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։ Այս մասին օգոստոսի 3-ին նորընտիր Ազգային ժողովի նիստում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 36-ամյա պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է, ով խորհրդարանի նախորդ կազմում փոխխոսնակներից մեկն էր, ինչպես նաև մինչև վերջերս հանդիսանում էր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում հատուկ ներկայացուցիչ։











