Կալանքի և դրան ուղեկցող սահմանափակումների նպատակը մարդկանց ցավ պատճառելն է։ Այս մասին օգոստոսի 5-ին Ազգային ժողովի նիստում՝ խորհրդարանի փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով երկրում մարդու իրավունքների վիճակին և կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն։

«Արեգնազ Մանուկյանի դուստրը ընդամենը 14 տարեկան է։ Նրան զրկել են մորը տեսակցելու հնարավորությունից։ Խափանման միջոցն օգտագործվում է որպես տառապանքի միջոց։ Ինչո՞ւ եք տանջում այդ երեխային։ Եթե նա գա իր մորը տեսնելու, դրանից արդարադատությունը կտուժի՞»,- հարցրել է Խաչատրյանը՝ դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։