Պեկինի քաղաքաշինության ցուցասրահը եզակի վայր է, որտեղ քաղաքագիտությունը հանդիպում է պատմությանը։ Այստեղ կարելի է հետևել, թե ինչպես հին կայսերական քաղաքը վերածվեց համաշխարհային տնտեսության և տեխնոլոգիաների ժամանակակից կենտրոնի։
Պեկինի քաղաքաշինության ցուցասրահը նախ և առաջ այցելուներին ծանոթացնում է անմահ քաղաքի՝ Պեկինի հին պատմությանը։ Միաժամանակ այն ներկայացնում է Չինաստանի մայրաքաղաքի ժամանակակից ձեռքբերումները քաղաքաշինության ոլորտում, ինչպես նաև ցույց է տալիս քաղաքի զարգացման հեռանկարները ապագայում։
Պեկինի քաղաքաշինության ցուցասրահը (Beijing Planning Exhibition Hall) եզակի վայր է, որը ճանապարհորդներին հնարավորություն է տալիս խորասուզվել Չինաստանի պատմության և մշակույթի մեջ։
Ցուցասրահն ունի չորս հարկ, ցուցադրության մակերեսը կազմում է 8 հազար քառակուսի մետր, իսկ կառուցապատման մակերեսը՝ 16 հազար քառակուսի մետր։
Սրահը բացվել է 2004 թվականին և գտնվում է Պեկինի հենց սրտում՝ Չժունլու հրապարակում։
Սրահի գլխավոր զարդը Պեկինի լայնածավալ մակետն է՝ պատրաստված 1:1000 համամասնությամբ։ Հսկայական տարածքում մանրամասն վերարտադրված են քաղաքի բոլոր 18 շրջանները․ այստեղ կարելի է տեսնել ավելի քան 100 հազար շենք, ճանապարհների խճճված ցանց, այգիներ և գետեր։
Մակետներից բացի, սրահներում պահպանվում են հազվագյուտ պատմական լուսանկարներ, հին քարտեզներ և նույնիսկ իսկական հնագիտական գտածոներ, ինչպիսիք են Ցին դինաստիայի սյուների տարրերն ու հնագույն ջրհորները։
Թանգարանը ակտիվորեն օգտագործում է մուլտիմեդիա․ թատերական շոուներն ու Պեկինի ապագային նվիրված ներկայացումները օգնում են հասկանալ քաղաքի տնտեսության և էկոլոգիայի զարգացման ռազմավարությունները։
Ինտերակտիվ ցուցադրությունները թույլ են տալիս համեմատել Պեկինը այլ խոշոր կենտրոնների հետ, ինչպիսիք են Շանհայը կամ Գուանչժոուն, ինչը տեսանելի պատկերացում է տալիս ողջ տարածաշրջանի զարգացման մասշտաբների մասին։
Մարիա Ասատրյան, Նարեկ Խաչատրյան՝ Պեկինից











