Փարիզում սկսվել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի երդմնակալության արարողությունը:
Օլանդի ավտոշարասյունը Ելիսեյան պալատ է ժամանել առավոտյան ժամը 10-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին):
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Օլանդին ուղեկցող ավտոշարասյունը մի քանի անգամ կանգ է առել կարմիր լույսի տակ, թույլ տալով անցնել հետիոտներին:
Կարմիր ուղեգորգի վրայով Օլանդը մտել է Ելիսեյան պալատ, որտեղ աստիճանների վրա նրան դիմավորել է Սարկոզին: Կարճ ձեռքսեղմումից հետո նրանք առանձնացել են, որտեղ հեռացող նախագահը իր հաջորդին պետք է հանձնի «միջուկային կոդերը» եւ ընթացիկ գործերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Այնուհետեւ Սարկոզին կլքի Ելիսեյան պալատը, իսկ Օլանդը կուղեւորվի արարողությունների սրահ, որտեղ հյուրերի ներկայությամբ պաշտոնապես կհռչակվի Ֆրանսիայի հանրապետության նախագահ:











