Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում պաշտոնապես ստանձնեց Ֆրանսիայի նախագահի լիազորությունները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Նիկոլա Սարկոզին եւ Կարլա Բրունին իրենց կողմնակիցների ծափահարությունների ներքո լքել են Ելիսեյան պալատը:
Սահմանադրական խորհրդի նախագահ Ժան Լուի Դեբրեն արարողության ժամանակ հայտարարել է, որ Օլանդը պաշտոնապես ստանձնում է երկրի նախագահի լիազորությունները:
«Լավ պայմաններում անցած ընտրությունների արդյունքում, որոնց մասնակցել են ֆրանսիացի ընտրողների 80 տոկոսը, այսօր Դուք դառնում եք Հինգերորդ հանրապետության 7-րդ նախագահը եւ Ֆրանսիայի հանրապետության 24-րդ նախագահը: Այս օրվանից` 2012-ի մայիսի 15-ից, Ձեր լիազորությունների կատարման ժամանակ ներկայացնելու եք Ֆրանսիան, հանրապետությունը, հանրապետության արժեքները եւ բոլոր ֆրանսիացիներին»,-հայտարարել է Դեբրեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:











