Ամերիկյան Enterprise շաթլը, որն իր վերջին թռիչքն է իրականացրել դեպի Նյու Յորքում Քենեդիի անվան օդանավակայան, հանվել է Boeing-747 ինքնաթիռի վրայից, որով այն տեղափոխվում էր: Ընդ որում այդ ծանր աշխատանքը նկարահանվել է, արագացվել մեկ րոպեանոց տեսագրության եւ դրվել գերատեսչության կայքում:
Երբեւէ տիեզերք չթռած եւ որպես փորձարկումների օրինակ մնացած Enterprise-ը Վաշինգթոնից Նյու Յորք էր բերվել ապրիլի 28-ին: Ընդ որում, շաթլը տեղափոխող ինքնաթիռը պատվո շրջան է արել Ազատության արձանի մոտ:
Մեգապոլիսի հարյուրավոր բնակիչներ` զինված լուսանկարչական սարքերով, հետեւել են շենքերի տանիքներից Հուդզոն գետի ափին, իսկ հեռուստաալիքները հեռարձակել են ուղիղ եթերում;
Հունիսի 6-ին Enterprise-ը դնելու են լաստանավի վրա եւ տեղափոխելու են Ծովի, օդի ու տիեզերքի «Ինտրեպիդ» թանգարան, որը գտնվում է Մանհեթենում:
Enterprise շաթլը կառուցվել է 1976թ.:











