Ղազախստանում ոստիկանությունը փնտրում է երկու աղջկա, որոնք Կոստանայ քաղաքով շրջել էին մերկ: Ոստիկանությունն այդ մասին իմացել էր ականատեսի արած սիրողական տեսագրությունից:

«Կոստանայ, ապրիլ, շոգ» տեսահոլովակը հեղինակի «Ինչու թաքցնել գեղեցկությունը» մեկնաբանությամբ  համացանցում էր հայտնվել մեկ շաբաթ առաջ:  Տեսագրությունում երկու գրեթե մերկ աղջիկներ գնում են փողոցով` ուշադրություն չդարձնելով վարորդների զարմացած հայացքներին եւ հարցերին: Աղջիկներն  ունեցել են նաեւ  կիսաշրջազգեստներ հիշեցնող ինչ-որ բան, սակայն դրանք գերադասել են ձեռքներին պահել, հայտնում է NEWSru.com-ը:

Ըստ տեսագրության մեկնաբանությունների` աղջիկները  տեղական սթրիփ ակումբներից մեկի մերկապարուհիներից են: Մեկնաբանություններից դատելով` աղջիկների երթը դուր է եկել շատերին: Այն դուր չի եկել միայն տեղական ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների աշխատակիցները մտադիր են հետաքննություն վարել: Աղջիկներին կարող են պատասխանատվության ենթարկել հասարակական կարգի խախտման համար: