Օսլոյի շրջանային դատարանի մոտ, որտեղ ընթանում են նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բերինգ Բրեյվիկի դատալսումները, մայիսի 15-ին ինքնահրկիզման դեպք է գրանցվել:
Տղամարդն այրել է իր վերնազգեստը, ինչից հետո փորձել է ներխուժել դատարան ոստիկանական արգելափակոցից ներս:
Իրավապահներն ինքնասպանին տապալել են եւ ջրի շշով փորձել մարել կրակը: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնել է, որ ինքնահրկիզման փորձ արածը Նորվեգիայի քաղաքացի է:
Այսօր դատարանում շարունակել են ցուցմունք տալ վկաները: Ինա Ռանգոնեսը, ով 2011թ. հուլիսի 22-ին եղել է Ուտոյա կղզում:
Բրեյվիկի դատավարությունը մեկնարկել է ապրիլի կեսերին:











