Փարիզյան լեգենդար Crazy Horse կաբարեի պարուհիները գործադուլ են հայտարարել եւ հրաժարվել են բեմ դուրս գալ, քանի դեռ հավելավճարներ չեն ստացել, հաղորդում է RTL հեռուստառադիոընկերությունը:
Զվարճանքների համալիրի աշխատակիցների խոսքով, իրենց աշխատավարձը չի համապատասխանում «կատարված աշխատանքի ծավալին»: Կաբարեն, որ աշխարհի ամենաշատ այցելվող վայրերից է, իր պատմության ընթացքում առաջին անգամ չեղյալ է հայտարարել երկու ներկայացում` մայիսի 15-ին եւ 16-ին:
Հաստատության ղեկավարությունը որեւէ կերպ չի մեկնաբանում իրավիճակը:
Նշենք, որ Crazy Horse-ը, որ բացվել է 1951թ., դարձել է Փարիզի խորհրդանիշ, ինչպես Էյֆելյան աշտարակը կամ Ելիսեյան դաշտերը: Ներկայումս Le Crazy Horse Paris Group-ում աշխատում են 45 պարուհիներ` աշխարհի 15 երկրներից, այդ թվում` Ֆրանսիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Ադրբեջանից, Շվեյցարիայից եւ Ռումինիայից: Շոուի համար մեկ հագուստ կարելը շաբաթներ է տեւում: Մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր պարուհի մաշում է 6 զույգ կոշիկ:
Պարուհիները նաեւ ծախսում են 500 լիտր կոսմետիկա մարմնի համար, 300 տուփ կարմիր շրթներկ, 2,5 հազար զույգ կիսագուլպա:
Մինչեւ 18 տարեկաններին խորհուրդ չի տրվում դիտել այս տեսագրությունը:











