Մարիա Մեդիչիի թագի Beau Sancy (Բո Սանսի) ադամանդը Sotheby`s-ի աճուրդում վաճառվել է 9,04 մլն շվեյցարական ֆրանկով (9,67 մլն դոլար): Ֆրանսիայի, Անգլիայի, Նիդերլանդների եւ Պրուսիայի միապետական տներին պատկանող ադամանդը գնվել է հեռախոսով, իսկ գնորդի անունը գաղտնի է պահվում:
Քարը արկածներով հարուստ կյանք ունի, այն մեկ փայլել է միապետուհիների գլխին, մեկ հայտնվել վերավաճառողների մոտ: 1604 թվականին քարը իր կնոջ` Մարիա Մեդիչիի համար, դիվանագետ Նիկոլա դե-Արլեն, կոմս դե-Սանսիից գնել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV-ը:
Beau Sancy ադամանդը տեղադրվել է Մարիա Մեդիչիի թագի վրա` 1610 թվականի թագադրության ժամանակ:











