Օգոստոսի 23-ին սպանված ժամկետային զինծառայող Էդգար Գեւորգյանին ճանաչողները շոկի մեջ են կատարվածից։
NEWS.am-ի հետ զրույցում հարեւանները նշել են, որ Էդգարը շատ համեստ խելոք երեխա էր։
Էդգարը Վայքի զորամասում ծառայում էր կրտսեր եղբոր հետ։ Նա Երեւանից էր, 22 տարեկան, առողջական խնդիրների պատճառով բանակ էր զորակոչվել նախատեսվածից ուշ։ Նա նախքան զորակոչվելը ատամնատեխնիկի կրթություն էր ստացել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23–ին հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Էդգար Գեւորգյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։











