Դեռեւս նախքան Ռուսաստանի նախագահական ընտրությունները մուլտֆիլմ էր ստեղծվել այն մասին, որ «Պուտինը կարող է անել ինչ պատահի»: Բայց նախընտրական շրջանում այն արգելված էր ցուցադրել հեռուստատեսությամբ, քանի որ այն կարող էր դիտվել որպես լրացուցիչ քարոզչություն հօգուտ Պուտինի:
Մուլտֆիլմում մանկական երգչախումբը ուրախ երգում է. «Այն, ինչ չի կարող անել Պուտինը, գոյություն չունի»: Երբ ֆիլմը տեղադրել են համացանցում, այն երկու օրվա ընթացքում 2,5 մլն դիտում եւ բազմաթիվ մեկնաբանություններ է ունեցել:











