Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել միայն դիմում ներկայացնելուց և «ճանապարհային քարտեզ» պատրաստելուց հետո, վկայում են նրա՝ սեփական ժողովրդի նկատմամբ «ոչ այնքան մեծ վստահության» մասին, ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում ուշադրություն է հրավիրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Բառացիորեն օրեր առաջ կարդում էի լուրերը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հանրաքվեի մասին հնարավոր կլինի խոսել, երբ նրանք դիմում ներկայացնեն Եվրամիություն, երբ դրա վերաբերյալ արձագանք լինի և երբ պատրաստվի այդ անդամակցության «ճանապարհային քարտեզը», - հիշեցրել է նախարարը։ - Այդ ժամանակ, նրա խոսքերով, էլ կլինի հանրաքվեն»։

«Իմ կարծիքով, սա խոսում է հայկական ընտրողների, հայկական ժողովրդի նկատմամբ ոչ այնքան մեծ վստահության մասին, - նշել է Լավրովը։ - Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրությունը՝ ինչի միջև ես ընտրում, ինչպես ես հիմա ապրում, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը եղել է ավելի քան վեց միլիարդ, մեկ տարում՝ 12 միլիարդ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը զարգանում էր ԵԱՏՄ-ի հաշվին»։