Հարավային Կորեայում արտառոց վթար է եղել: Տեսաարձանագրիչը արձանագրել է, թե ինչպես է Hyundai Sonata-ն հանկարծակի արագություն հավաքում` անկախ վարորդի կամքից եւ 129 կմ/ժամ արագությամբ բախվում դիմացից ընթացող մեքենային:
Ավտոմեքենան փորձաքննության է ուղարկվել Հարավային Կորեայի քննչական կոմիտե: Նախնական տվյալներով, 2009թ. արտադրված սեդանի գազի ոտնակը փչացել է:
Պատահարը տեղի է ունեցել Դաեգու քաղաքում: պարզվել է, որ վթարի պահին մեքենայի ղեկաին եղել է 65-ամյա տղամարդ, իսկ նրա կողքին 63-ամյա կինը: Վթարի հետեւանքով երկուսն էլ լուրջ վնասվածքներ են ստացել եւ ներկայումս գտնվում են հիվանդանոցում:
Վարորդի խոսքով, վթարից վայրկյաններ առաջ տարօրինակ ձայն է լսել եւ մեքենան հանկարծակի արագացրել է ընթացքը:
Տեսագրության մեջ երեւում է, որ վարորդին հազիվ է հաջղվում խուսափել բախումից մի քանի մեքենաների հետ, սակայն վերջում բախվել է կանգնած մեքենայից: Դրանից հետո մի քանի մեքենաներ իրար են բախվել եւ արդյունքում վիրավորվել է 17 մարդ:











