Շարունակվում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Հիշեցնենք, որ ամբաստանյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանն ու մյուս մեղադրյալները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ընդ որում, մեղադրանքի կողմը հիմնվում է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների և փորձաքննություն չանցած ինչ-որ գրավոր «ապացույցների» վրա։

Ամբաստանյալներից երկուսի բացակայության պատճառով դատական նիստը սկսվել է 15 րոպեանոց ընդմիջմամբ։