Բելառուսցի ակտիվիստ Իվան Օմելչենկոյին, մականունը` «Ռիժիկ», 15 օրով ազատազրկել են «Մուսորոկ» (աղբ) գրառմամբ պաստառի համար:

«Խարտիա-97»-ը հայտնում է, որ նա ապրիլի 26-ի ընդդիմադիրների ցույցերի ընթացքում  «Մուսորոկ» գրառմամբ պաստառ է բռնած եղել, որի վրա դեպի աջ կողմ սլաք է  է եղել, որտեղ  էլ կանգնած է եղել քաղաքացիական հագուստով բելառուսական ոստիկանության աշխատակիցը, որը նկարահանելիս է եղել հանրահավաքը: Ռիժիկն անմիջապես դաձել է տեղի համացանցային հերոսը, իսկ իրավապահ մարմինների նեղացած աշխատակիցները նրա նկատմամբ որս են սկսել:

Դատարանում երիտասարդն ասել է, որ իրականում ինքն անգլերենով գրել է  «My cop ok» (Իմ ոստիկանը ОК է), այսինքն` ոչ մի անհարգալից բան ոստիկանի հասցեին չի ասել:

Դատարանն, այնուամենայնիվ, Իվան Օմելչենկոյին 15-օրյա ազատազրկման է դատապարտել: Իսկ Բելառուսի  համացանցային հասարակությունն արդեն որոշել է ընդդիմության հաջորդ ակցիաների ընթացքում սլաքները դնել արդեն ռուսերենով գրված  «Մայ կոպ օքեյ» պաստառների վրա` թյուրիմացություններից խուսափելու համար: