Առողջ և բնական կաթնամթերքը, լինելով սննդամթերքի ամենազգայուն տեսակներից մեկը, պահանջում է պահպանման հատուկ պայմաններ և ուշադրություն։ Արտադրողը պետք է հանրությանը ներկայացնի անարատ և բացառապես բնական արտադրանք։ Կարևոր է նաև, որ սպառողն իր հերթին կաթնամթերք ընտրելիս ուշադրություն դարձնի դրա ստեղծման պատմությանը, պիտակին և ամենակարևորը՝ պահպանման պայմաններին։

2020 թվականից Երեմյան կաթնամթերքն իր սպառողներին է ներկայացնում սեփական ֆերմայի կաթից ստացվող առողջարար կաթնամթերքի լայն տեսականի, որն արտադրվում է Հայաստանում եզակի սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկացմամբ գործարանում։ Բնական կաթնամթերքը մինչ սպառողի սեղանին հասնելն անցնում է կարևոր ճանապարհ, որտեղ չափորոշիչներից յուրաքանչյուր շեղում կարող է իր հետևանքն ունենալ։

Սերմից՝ սեղան հայեցակարգով և փակ շղթայով կաթնամթերքի արտադրությամբ Երեմյան կաթնամթերքը հայ հանրությանն է փոխանցում 100 տոկոս անարատ կաթնամթերք, որի սպառման ճանապարհին հիշեցնում է՝ բնական սննդամթերքն ունի հատուկ ուշադրության և պահպանման կարիք, չէ որ այն ընտրելով դուք պարզապես սննդատեսակ չեք ընտրում։ Դուք ընտրում եք առողջություն ձեր և ձեր ընտանիքների համար։