Երևանի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 8–ին, գումարել է իր հերթական նիստը։

Օրակարգում ընդգրկված է 28 հարց, որից զեկուցվող է միայն մեկը, որով Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող 246 մլն 342 հազար դրամ արժեքով Շենգավիթ վարչական շրջանում Գետառ գետի վերջնամասում ու կից տարածքում կառուցված կեղտաջրերի մաքրման կայանը սեփականության իրավունքով անհատույց կօտարվի (նվիրել) «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ին։

Օրակարգում են նաև մի շարք փողոցների անվանակոչության, նաև բազմաբնկարան շենք կառուցելու թույլտվության վերաբերյալ հարցեր։