Կաննի կինոփառատոնը առանց ականկնալների եւ սկանդալների չի անցել: Առաջին իսկ օրը, երբ փայլող աստղերը լիմուզիններով մոտենում էին կարմիր գորգին, կատակերգակ Սաշա Բարոն Քոենը փառատոնին ներկայացել է ուղտի վրա:

Դերասանը ներկայացել է իր կինոհերոս, գեներալ Ալլադինի կերպարով «Բռնապետ» ֆիլմից: Carlton հյուրանոցից դուրս գալուց նրան է սպասել «ամազոնուհիների» խումբը` կիսաշրջազգեստներով եւ ինքնաձիգները ձեռքերին:

Սակայն Սաշա Բարոն Քոենի ուղտից ավելի բոլորին ապշեցրել է Լենա Լենինայի հայտնվելը: Նա փորձել է Կաննին զարմացնել Sergio Bellini կարած զգեստով:

Մյուս աստղերը եւս պակաս չեն փայլել: Իսկ Ալեք Բոլդուինն իր հարսնացուին տարել է ձեռքերի վրա: