«Youtube»-ում է հայտնվել ռուսաստանյան ճանպարհներին կատարված մի անհավանական պատահարի տեսանյութ: «Հիմար վարորդը», որին այդպես է անվանում տեսանյութի հեղինակը, փորձել է կրակայրիչով լուսավորել մեքենայի բենզաբաքը հենց լցակայանում: Բնականաբար, կրակ է բռնկվել: Օգնության է հասել լցակայանի աշխատակիցը, որն էլ չի կարողացել օգտվել կրակմարիչից:
Գործողությունների վայրն ու ժամկետը հայտնի չեն, սակայն ամեն ինչից երեւում է , որ դա կատարվում է Ռուսաստանում:
Պակաս հետաքրքրական չեն տեսանյութի վերաբերյալ մեկնաբանությունները. «Հաճելի է գրասենյակում նստած հետեւել, թե ինչպես է գործում էվոլյուցիայի տեսությունը», «Երբ ինձ ասեն կանայք վարել չգիտեն, ես կհիշեմ այս երիտասարդի օրինակը» եւ այլն:











