Սեպտեմբերի 15-ին Երևանում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը։

Նիստը անցկացվում է Հայաստանի նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ։

Դրան մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հոգաբարձուների խորհրդի այլ անդամներ։

Նիստին չեն մասնակցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, ինչպես նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։