Սիրիական Դեյր էլ Զոր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում ճշտված տվյալներով զոհվել է առնվազն 9 մարդ: Ընդ որում, իշխանությունները զգուշացնում են, որ թիվը վերջնական չէ. ավելի վաղ հաղորդվում էր յոթ զոհի եւ ավելի քան հարյուր վիրավորների մասին:
Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, քաղաքի ռազմական հետախուզության շենքի մոտ մայիսի 19-ին հզոր պայթյուն էր որոտացել: Պայթել էր ավտոմեքենան, որում եղել էր մոտ 500 կգ պայթուցիկ: Իշխանությունները կատարվածի մեջ մեղադրում են ընդդիմությանը, իսկ ընդդիմադիրները ողջ պատասխանատվությունը դնում են իշխանությունների վրա:











