IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ Հայաստանում ճամփորդական փորձառության նոր մակարդակ ձևավորելու նպատակով՝ պաշտոնապես թողարկելով IDBank Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտը։ 

IDBank-ի, Visa-ի և Wizz Air-ի ներկայացուցիչները մասնակցել են մեկնարկի արարողությանը՝ ընդգծելով ճամփորդական նորարարական լուծումների մշակման և հայաստանյան շուկայում հաճախորդների փորձառության բարելավման կարևորությունը։

Ներկայացնելով ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում առաջին ճամփորդական բացառիկ հնարավորություններ առաջարկող այս դասի քարտը՝ IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն ընդգծեց, որ այն միավորում է միջազգային բարձր չափանիշները, ճամփորդական լայն հնարավորություններն ու ֆինանսական ակնհայտ առավելությունները։

«IDBank-ի որդեգրած ռազմավարության հիմքում հաճախորդամետությունն է։ Մեզ համար անչափ կարևոր է, որ յուրաքանչյուր միջազգային նախագիծ վերածվի մեր հաճախորդների կյանքի որակը բարելավող լուծման։ Visa Wizz Air քարտը հենց այդ տեսլականի մարմնավորումն է․ այն դուրս է գալիս սովորական քեշբեքի սահմաններից՝ ապահովելով իրական արժեք ու հարմարավետություն ճանապարհորդության ողջ ընթացքում՝ օդանավակայանից և թռիչքից մինչև նոր հորիզոնների բացահայտում», - նշեց Մհեր Աբրահամյանը։

«Մեծ ոգևորությամբ եմ հայտարարում Հայաստանում առաջին քոբրենդային ճամփորդական քարտի մեկնարկի մասին, որը ստեղծվել է հատուկ ժամանակակից ճանապարհորդների համար՝ Wizz Air-ի և IDBank-ի հետ գործընկերության արդյունքում։ Քարտը նորարարական քայլ է ճամփորդական փորձառությունը վերարժևորելու և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու մեր առաքելության ճանապարհին։ Քարտը միավորում է Visa-ի լայն տարածումն ու արտոնությունները, Wizz Air-ով ճամփորդելու հարմարավետությունը և IDBank-ի հուսալի ֆինանսական ծառայությունները։ Մեր հաճախորդներն այժմ կարող են ակնկալել ավելի հաճելի ու շահավետ միջազգային ուղևորություններ՝ ստանալով լրացուցիչ առավելություններ ինչպես ճամփորդելիս, այնպես էլ առօրյա գնումներ կատարելիս։ Այս համագործակցությունն ընդգծում է միջազգային լավագույն փորձը հայաստանցի հաճախորդներին հասանելի դարձնելու մեր հանձնառությունը և ազդարարում այն գործընկերության առաջին քայլը, որը մենք մտադիր ենք էլ ավելի ընդլայնել», - նշեց Կովկասում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

«Visa-ի հետ այս ռազմավարական գործընկերության միջոցով մենք էլ ավելի ենք ընդլայնում մեր արագ աճող ներկայությունը Հայաստանում և ուրախ ենք, որ այդ ճանապարհին մեզ առաջինը տարածաշրջանում միացել է IDBank-ը։ Հայաստանը Wizz Air-ի համար կարևոր շուկա է, և մենք մշտապես փնտրում ենք նոր հնարավորություններ՝ մեր հաճախորդների համար ճամփորդությունն ավելի հասանելի, հարմարավետ և շահավետ դարձնելու համար։ IDBank-ի Wizz Air քոբրենդային Visa Platinum ճամփորդական քարտի թողարկումը մեզ հնարավորություն է տալիս էլ ավելի մեծ արժեք առաջարկել հայաստանցի ճանապարհորդներին՝ համատեղելով մատչելի ավիափոխադրումների առավելություններն ու ողջ ուղևորության ընթացքում հասանելի լրացուցիչ արտոնությունները։ Լիահույս ենք, որ այս համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի, ինչպես նաև ուրախ կլինենք մեր օդանավերում ողջունել էլ ավելի շատ հայ ուղևորների», - ասաց Wizz Air-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Իան Մալինը։ 

Նոր քարտը մշակված է հատուկ հաճախակի ճամփորդողների և Wizz Air-ի հաճախորդների համար։ Քարտապանները ստանում են`

  • 20 եվրոյին համարժեք Welcome Bonus Wizz Air դրամապանակին, 

  • Wizz Air Discount Club Standard անվճար անդամակցություն, 

  • 10% idcoin GetTransfer.com-ով կատարված վճարումների դեպքում,

  • մինչև 3% քեշբեք (cashback) Wizz Air-ից կատարված գնումների համար, 

  • մինչև 1.5% քեշբեք (cashback) ռեստորաններում, սուպերմարկետներում, կացության, հագուստի և նորաձևության ոլորտներում վճարումներ կատարելիս, 

  • մինչև 1% քեշբեք (cashback) այլ վճարումներից, որոնք կփոխանցվեն անմիջապես Wizz օգտահաշվի դրամապանակին (Wizz Account wallet)։

Քեշբեքերի նկատմամբ կիրառելի է ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20 000 դրամ գումարի չափով (համարժեք եվրո)՝ օրացուցային ամսվա ընթացքում կատարված քարտային գործարքների նկատմամբ։  Քեշբեքը հաշվարկվում է նվազագույն 5 000 ՀՀ դրամի չափով գործարք կատարելու դեպքում։

Քարտը տրամադրում է նաև ճամփորդական պրեմիում արտոնությունների լայն փաթեթ՝ զեղչեր ճամփորդական ապահովագրության և ավտոմեքենաների վարձույթի համար, մուտք օդանավակայանների սպասասրահներ, անվճար Fast Track՝ միջազգային և Զվարթնոց օդանավակայաններում։ Քարտի արտոնություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Քարտի թվային տարբերակն արդեն հասանելի է, իսկ ֆիզիկական քարտը հնարավոր կլինի պատվիրել շուտով։ 

IDBank-ի Visa Wizz Air Platinum քոբրենդային ճամփորդական քարտի արտոնությունների, պայմանների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ։ 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ