Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոն Գերագույն Ռադայում կառավարության համար նախատեսված օթյակում ծամոն է կպցրել սեղանի տակ: Դա տեղի է ունեցել մայիսի 18-ին, խորհրդարանի նիստի ժամանակ: Դպոցականին բնորոշ արարքի վրա նրան «բռնացրել են» տեսախցիկները:
«Հինգերորոդ ալիք» հեռուստաընկերության տեսախցիկներն արձանագրել են, որ մինչ պաշտոնյաներից մեկին ողջունելը, փոխվարչապետը բերանից հանել է ծամոնը եւ կպցրել սեղանի տակ:
Քաղաքական գործիչները ծամելու ժամանակ առաջին անգամ չէ, որ հայտնվում են ծիծաղելի վիճակում, տեղեկացնում է NEWSru.com-ը: Ժամանակին ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Պուտինի հետ բանակցությունների ժամանակ կոնֆետ էր վերցրել սեղանից, սակայն երբ Ռուսաստանի նախագահը դիմել էր նրան, նա ստիպված էր այն նորից փաթաթել թղթի մեջ:











