Մոսկվայի Հին Արբատում տեղակայված ընդդիմադիր ճամբար է այցելել ՌԼԴԿ  առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա առաջարկել է ակտիվիստներին իրենց ճամբարը տեղափոխել եւ բոլորին հյուրասիրել է պաղպաղակով:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», մայիսի 19-ին ոստիկանությունը  փորձել է  ցրել ընդդիմադիրներին: Ավելի վաղ ոստիկանությունը ցրել էր  մյուս ճամբարը, արդյունքում 20 մարդ ձերբակալվել է: