Սահմանամերձ Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան խոշորացված համայնքներին բարերար Միքայել Վարդանյանը  նվիրել է  10 հատ տրակտոր՝ իր հարակից գործիքներով և 5 հատ բեռնատար մեքենա: Նվիրաբերված ամբողջ տեխնիկան կծառայի 4 խոշորացված համայնքների բոլոր 60 գյուղերի ֆերմերային տնտեսություններին: Նոր տեխնիկայի շնորհիվ գյուղացիները ժամանակին կկատարեն հողագործական աշխատանքները, մշակվող ցանքատարածությունները կմեծացնեն և կզարգացնեն մարզում գյուղատնտեսությունը: Ծրագրի իրագործման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 128 մլն դրամ: