Նկատո՞ւմ եք, որ Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում մեկ խմբակցություն պակաս է։ Սեպտեմբերի 17-ին խորհրդարանի նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին նման հարցով դիմել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ձեր կամայական որոշման հետևանքով այդ խմբակցությունն ուղղակի ներկա ԱԺ-ում»,- ասաց Կարապետյանը։
Հովակիմյանն իր հերթին հայտարարեց, որ ինքը զուսպ է և վիրավորանքին վիրավորանքով չի պատասխանի։
Վահագն Հովակիմյանը, ով ժամանակին որպես լրագրող է աշխատել երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում, նշեց, որ պետք չէ մարդու բարեխղճությունը գնահատել նրա աշխատավայրով։
«Դա կոպիտ սխալ է»,- ընդգծեց ԿԸՀ ղեկավարը։
Նա նաև պահանջեց ապացույցներ ներկայացնել այն մասին, որ ինքը որևէ ապօրինի որոշում է կայացրել։
Նարեկ Կարապետյանն ի պատասխան հայտարարեց, որ այս ամենից ելնելով՝ Վահագն Հովակիմյանը չի կարող լինել ԿԸՀ նախագահ։











