Հակակոռուպցիոն դատարանում երկարատև դադարից հետո վերսկսվում է հակասահմանադրական ճանաչված հոդվածով դատավարությունը։

Հիշեցնենք, որ որպես մեղադրյալներ ներգրավված են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Դատը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։

Նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսի 24-ին։