ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 18–ին, ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Գագիկ Խաչատրյանը դատարան էր բերվել շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և, պաշտպանական կողմի տեղեկությունների համաձայն, մինչ օրս բժշկի այցելություն չի ունեցել։ Փաստաբանները նրան տեսակցել են խցում։
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է խնամող անձ, որը սահմանափակ այցելությունների ընթացքում օգնում է նրան սնունդ ընդունել։











