Մայիսի 21-ի գիշերը Ասիա-խաղաղօվկիանոսյան ողջ տարածաշրջանը, ինչպես նաեւ ԱՄՆ արեւմտյան նահանգները կարող էին տեսնել ամենագեղեցիկ աստղագիտական երեւույթներից մեկը` Արեւի օղակաձեւ խավարումը: Հատկապես բերել է ռուսական Հեռավոր Արեւելքի բնակիչների բախտը, մոլորակ այդ հատվածում Լուսինը արեւի սկավառակը փակել է ամբողջությամբ: Չինաստանի հարավում նկատելի է եղել ամվողձական փակումը, հյուսիսում` մասնակի:

Վերջին 15 տարում սա ամենահետաքրքիր խավարումներից է: Լուսինը փակել է Արեւի սկավառակը 74 տոկոսով: Օղակաձեւ խավարման ժամանակ Լուսինը փակում է սկավառակը ոչ թե ամբողջությամբ, այլ այնպես, որ ծայրերին վառ արեւային լուսավորություն է երեւում:

ԱՄՆ արեւմտյան եւ կենտրոնական նահանգների բնակիչները տեսել են միայն մասնակի խավարումը, Քալիֆորնիայի, Նեւադայի, Թեքսասի եւ մի շարք այլ բնակիչների հաջողվել է դիտել խավրումը ամբողջ ծավալով:

Կանադայում շատերը ժամանել են Ալբուքերքե, որտեղից խավարումը հրաշալի տեսք է ունեցել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի բնակիչներին չի հաջողվի դիտել խավարումը, քանի որ այդ ժամանակ մեզ մոտ գիշեր է եղել:

Ցանցում նաեւ տեղեկություններ են հայտնվել, որ ՉԹՕ է հայտնվել: Որոշ տեսագրություններում, իսկապես, անծանոթ օբյեկտ է հայտնվում: